Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ ԽՎ 65 անդամներ

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 65 անդամներ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, շվեդացի պատգամավոր Տոնե Տինգսգաարդի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն ԵԱՀԿ 56 երկրների` այդ թվում Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի ներկայացուցիչներ: ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կմիանան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, ԵԱՀԿ Եվրախորհրդարանի եւ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի դիտորդական խմբերին: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան մայիսի 13-ին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---