Ջինսե գործվածք ՀՀ ներկրել պատրաստվող ընկերությունը կազատվի մաքսատուրքից15 սեպտեմբերի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի սեպտեմբերի 15-ի որոշմամբ «Նանման» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունն իր արտադրական գործունեությունն ապահովելու համար նախատեսում է Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք (դենիմ), որն, ըստ ընկերության, ԵՏՄ անդամ երկրներում չի արտադրվում: Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասված է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ արտոնությունները տրամադրելու համար պետք է լինի ձևակերպված խաղի կանոն՝ ուղղված գործընթացի դյուրացմանը: Կարապետյանը, մեկ անգամ ևս անդրադառնալով ՊԵԿ-ին տրված հանձնարարականին, ընդգծել է, որ այն, ըստ էության, նոր հանձնարարական չէ, այլ ՊԵԿ-ը պետք է կատարի իր գործառույթները: Կարդացեք նաև՝ Վարչապետ. Անապահով խավը գազի ու էլէներգիայի համար պիտի ավելի քիչ մուծի՝ այլ սպառողների հաշվին Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» |