Երևանում 130 վթարային շքապատշգամբ է նորոգվելու 2016-ին![]() 15 սեպտեմբերի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվել է նորոգել վթարային 130 շքապատշգամբ: Քաղաքապետարանը հայտնել է, որ տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով: Հունիսից մեկնարկած այս գործընթացի շրջանակում մինչ օրս արդեն իսկ նորոգվել է 85 շքապատշգամբ: Նշվում է, որ որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգվեն բնակիչների ուժերով և միջոցներով, սակայն, հաշվի առնելով, որ դա ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, քաղաքապետարանն է ստանձնել նշված գործառույթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |