ՀՀ-ում ինտերնետային խաղերի արտոնագրման բարդացումն ուժի մեջ կարող է մտնել 2017-ի հունիսի 1-ից15 սեպտեմբերի 2016 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ինտերնետային շահումով խաղերը բարդ լիցենզավորման ոլորտ տեղափոխելուց հետո «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: Առաջարկվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ.-ի հունիսի 1-ից: «Քանի որ ինտերնետային շահումով խաղերը ժամանակին եղել են պարզ լիցենզավորման ենթակա, հիմա՝ ոչ, առաջարկվում է սպասել օրենքը ուժի մեջ դնելու հարցում, որպեսզի մարդիկ վերաձևակերպեն իրենց պարզ լիցենզիաները բարդով: Այս գործընթացը չի պահանջելու հավելյալ տուրքեր»,- նշել է Սաֆարյանը, գրում է Tert.am-ը: ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանըհետաքրքրվել է «Որքան ես եմ հասկանում՝ լիցենզավորումը չի կարող դառնալ հարկային գործիք: Մենք կարող ենք լիցենզավորել՝ թույլ տալ, բայց հետո այդ սուբյեկտը կարող է հայտնվել հարկային այլ ոլորտում: Արդյոք խոսքը հենց այս մասի՞ն է»: Սաֆարյանը համաձայնել էհարցադրման հետ՝ նշելով, որ կան գործունեություններ, որոնց համար տուրքերը տարին մեկ անգամ են վճարվում: «Բոլոր խաղատները լիցենզավորվում էին, բացառությամբ՝ ինտերնետային խաղերի: Փողերի լվացման, միջազգային ստանդարտներին համապատասխանելու տեսանկյունից ընդունվեց փոփոխությունը, որ լինի բարդ լիցենզավորում: Հիմա փաստն ընդամենը արձանագրվում է»,- նշել է փոխնախարարը: Համաձայն ԱԺ ընդունված օրինագծի համաձայն՝ ինտերնետ կազինոների արտոնագրման գործընթացը կդառնա նույնքան խիստ, որքան սովորական կազինոներինը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |