ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը կպարգևատրվի խաղաղության մրցանակով16 սեպտեմբերի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի «Թրայբեկա» կինոթատրոնում կնշվի Խաղաղության միջազգային օրը: The Armenian Weekly-ն հաղորդում է, որ ամեն տարի այն ամբողջ աշխարհում նշվում է որպես խաղաղության գաղափարն ամրապնդելու օր բոլոր ազգությունների և ժողովուրդների միջև: Հաղորդվում է, որ այս տարի կպարգևատրվեն մի շարք կազմակերպություններ և անհատներ, որոնց աշխատանքն արժանի է հատուկ ճանաչման գլոբալ և տեղական մակարդակներով խաղաղություն հաստատելու իրենց ջանքերի և մարդասիրական գործունեության համար: Խաղաղության մրցանակակիրների թվում է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Այս տարվա միջոցառման թեման է «Արվեստը հանուն խաղաղության», և գեղանկարիչների մի շարք գործեր կհանվեն աճուրդի: Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ծնվել է Երևանում: Նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, այնուհետև Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ Մնացականյանը 2011-ին արժանացել է Հայաստանի Մխիթար Գոշ մեդալի՝ դիվանագիտության ոլորտում վաստակավոր ծառայության համար: Նա մարդու իրավունքների պաշտպան և Ցեղասպանության գծով մանկավարժ է: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |