Հարցում. Ամերիկացիները չեն վստահում ԱՄՆ նախագահի «ռիսկային» թեկնածուներին![]() 16 սեպտեմբերի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. Նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը: Բացի այդ, ԱՄՆ բնակիչների մեծ մասը չի կարծում, որ Քլինթոնն ու Թրամփն արժանի են վստահության և ազնիվ են` 63% և 60%-ը համապատասխանաբար: Հարցման մասնակիցների 64%-ը կարծում է, որ Թրամփը չունի լավ նախագահ դառնալու համար անհրաժեշտ խառնվածքն ու բնավորության գծերը: Քլինթոնի պարագայում նույն կարծիքին է 44%-ը: Հարցման մասնակիցների միայն 36%-ն է հավատում, որ Քլինթոնը կարող է փոխել Վաշինգտոնում ընդունված գործելաոճը, 48% այդ հարցում վստահում է Թրամփին: Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Քլինթոնը Թրամփից լավ կվարի արտաքին քաղաքականությունը, ներգաղթին, ահաբեկչությանն ու ազգային անվտանգության առնչվող ոլորտները: Հարցման 51%-ը կարծում է, որ Թրափմն ավելի լավ կգործի տնտեսության և աշխատատեղերի ստեղծման ոլորտներում: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 9-13-ը, մասնակցել է 1433 մարդ գրանցված ընտրողների թվից, հարցման վիճակագրական անճշտությունը` մոտ 3% է: Ընթերցեք նաև. ԱՄՆ հայ համայնքը նախագահի թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |