ԱՄՆ-ը $450.000 է հատկացրել Մեղրիի Սբ Սարգիս եկեղեցու պահպանությանը16 սեպտեմբերի 2016 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են հուշագիր, որով պետք է իրականացվի Մեղրիի Սուրբ Սարգիս միջնադարյան եկեղեցու պահպանությունը, ինչպես նաև յուրահատուկ և բացառիկ որմնանկարների վերականգնման աշխատանքները: «Մեր կողմից տրամադրվող գումարները այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ամբողջ մարդկության համար: Պահպանության, վերականգնման աշխատանքների իրականացման համար ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է $450.000»,- նշել է դեսպան Միլսը: Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի ինքնատիպ կառույց է՝ Միջին Արևելքում ու Կովկասում որմնանկարների եզակիությամբ առանձնացող: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ֆինանսավորումն իրականացվում է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից (AFCP): Սա 2005թ.-ից սկսած 10-րդ և ամենամեծ դրամաշնորհային ծրագիրն է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |