Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Հաղթանակի օրվա կապակցությամբ 8 մայիսի 2007 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարներին Հաղթանակի օրվա առիթով: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում նշվում է, որ մայիսի 9-ը ընդմիշտ կմնա պատմության մեջ որպես նացիզմի դեմ պայքարում ընկածների հիշատակի օր, որպես ժողովրդների աննախադեպ հերոսության խորհրդանիշ, որոնք ուս ուսի տված պայքարում էին եւ անձնուրաց աշխատում թիկունքում հանուն Մեծ հաղթանակի: «Այս նշանավոր, մեր բոլորիս ընդհանուր տոնը հարգանքի տուրք է վետերաններին, որոնք իրենց հերոսությամբ Հայրենական Մեծ պատերազմում կարողացան ազատություն բերել Եվրոպային եւ խաղաղություն աշխարհին: Մեր սրտերում միշտ վառ կմնա պատերազմի մասնակիցների եւ թիկունքի աշխատավորների սխրանքի մասին հիշողությունը, սխրանքի, որ կատարվեց ծանր ռազմական տարիներին հանուն ապագա սերունդների ազատության ու երջանկության»,-ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում: ՌԴ նախագահը համոզված է, որ եղբայրական բարեկամությունը, որ անցել է Հայրենական Մեծ պատերազմի ծանր փորձությունների միջով, ամուր հիմք է այդ երկրների հետագա առաջընթացի համար` դաշնակցային փոխգործակցության եւ ռազմավարական գործընկերության բազմակողմանի զարգացման ճանապարհով: Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձը ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինին, Թուրքմենիայի նախագահ Ղուրբանկուլի Բերդիմուհամեդովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովին, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովին եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |