Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ «Սմերչեր» կցուցադրվեն16 սեպտեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթանում են սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվան անցկացվելիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Դրանց շրջանակներում մայրաքաղաք է բերվել մեծաքանակ ռազմական տեխնիկա, որի մասնակցությամբ զորահանդեսի փորձեր են անցկացվելու: Բերված տեխնիկայի շարքում են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները: Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կամ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը: Հայտնի է, որ ՀՀ-ն պատրաստվում էր գնել համակարգի 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ:
ՀՀ-ն «Սմերչ» համակարգեր է ձեռք բերել ՌԴ-ից 2015 թվականին վերցված $200 մլն վարկի շրջանակներում: Կարդացեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան Photo: Նորայր Նորիկյանի Facebook էջից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |