Ռուսական ֆուտբոլում կարող է չեղարկվել դաշտում լեգիոներների քանակի սահմանափակումը![]() 16 սեպտեմբերի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավար Վիտալի Մուտկոն չի բացառել, որ հաջորդ խաղաշրջանում կչեղարկվի լեգիոներների քանակի սահմանափակումը, որոնք կարող են միաժամանակ լինել դաշտում, սակայն կսահմանափակվի օտարերկրացիների քանակն ակումբների հայտերում: Այդ մասին Մուտկոն հայտարարել է Կազանում կայացած խորհրդակցության ժամանակ: Այժմ Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում գործում է «6 լեգիոներ+5 ռուսաստանցի» սխեման: «Չի բացառվում, որ հաջորդ խաղաշրջանում մենք կվերացնենք դաշտում լեգիոներների թվի սահմանափակումը, սակայն կպահպանենք այն հայտերում»,-ասել է Մուտկոն իր ելույթում, հայտնում է Rsport-ը: Ավելի վաղ առաջարկվում էր է «10 լեգիոներ+15 ռուսաստանցի» սխեման, սակայն, այդ փոփոխությունը չընդունվեց: Այժմ Ռուսաստանում խաղում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 2 ֆուտբոլիստ`Էդգար Մանուչարյանը, որը հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում, և Կառլեն Մկրտչյանը, որը խաղում է Մախաչկալայի «Անժիում»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |