Ռազմական շքերթին հրապարակ ժամանողները կզննվեն 5 հսկիչ կետում![]() 16 սեպտեմբերի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի և նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով։ Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Բուզանդի, Արամի, Աբովյան, Նալբանդյան փողոցներով և Կառավարական տան հարակից զբոսայգով՝ ոստիկանության 5 հսկիչ անցագրային կետով: Զորահանդեսի ընթացքում ռազմական տեխնիկայի շարժի հետ կապված՝ քաղաքացիների մուտք չի լինելու Շահումյան հրապարակի, Տիգրան Մեծի պողոտայի և Ամիրյան փողոցի հատվածներից: Մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ բացվելու են ժամը 8-ից։ Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է ժամանել փոքր-ինչ շուտ՝ անվտանգության զննումներին բավարար ժամանակ տրամադրելու համար։ Արգելվում է միջոցառման վայր գալ ծակող-կտրող գործիքներով, ապակյա տարաներով, դյուրավառ նյութերով և նմանատիպ այլ իրերով ու առարկաներով: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված Հանրապետության հրապարակում անցկացվելու է ռազմական շքերթ: Վերջին ռազմական շքերթը Հայաստանում անցկացվել էր Անկախության 20-ամյակի միջոցառումներին: Կարդացեք նաև՝ Սեպտեմբերի 16-ին, 18-ին և 21-ին Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |