Freedom House-ը ՀՀ-ն ու Արցախը «մասնակի ազատ երկրներ» է համարում![]() 19 սեպտեմբերի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը «մասնակի ազատ» երկիր է: Նման գնահատական է ստացել երկիրը Freedom House-ի «Աշխարհում ազատություն մասին-2016» զեկույցի համաձայն: Ըստ զեկույցի, Հայաստանը 46 միավոր է հավաքել (ամենավատ ցուցանիշը 0-ն է, լավագույնը` 100-ը): «Աշխարհում ազատության մասին-2016» զեկույցը գնահատում է 2015թ. ազատության վիճակը 195 երկրում և 15 տարածքում, որոնք չունեն պետականություն: Զեկույցը գնահատում է իրավունքների և ազատությունների վիճակը, որոնցից օգտվում են առանձին մարդիկ, ոչ թե կառավարությունը կամ իշխանության ներկայացուցիչները: Քաղաքական և քաղաքացիական իրավունքները գնահատվում են 1-7 միավորի սանդղակով, որտեղ 1-ը առավելագույն ազատության ցուցիչն է, իսկ 7-ը` նվազագույն: Հայաստանը համապատասխանաբար ստացել է 4 և 5 միավոր: Հատկանշական է, որ Freedom House-ը դիտարկում է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն` դասելով այն «մասնակի ազատ երկրների շարքին»: Ղարաբաղն ընդհանուր առմամբ ստացել է 33 միավոր: Վրաստանն ու Թուրքիան 64 և 53 ցուցանիշներով նույնպես կազմակերպության կողմից դասվել են «մասնակի ազատ» պետությունների շարքին, մինչդեռ Իրանում ու Ադրբեջանում վիճակը շատ ավելի վատ է: Freedom House-ը 17 և 16 ցուցանիշներով երկրները համարում է անազատ: Ռուսաստանն ու Բելառուսը ևս անազատ են: Ազատ երկրների թիվն ըստ կազմակերպության հասնում է 85-ի, որտեղ ապրում է բնակչության մոտ 40%-ը: «Ազատ երկների» թիվը 2014-ի համեմատ նվազել է 3-ով: «Անազատների» թիվը հասնում է 59-ի: Այդ պետությունների բնակիչները կազմում են մոլորակի 24 %-ը: Մասնակի ազատ երկրների ցանկը համալրվել է 4-ով: «Անազատ» երկրները 50-ն են, որտեղ բնակվում է մոլորակի 36%-ը` 2,6 մլրդ մարդ, որի կեսը ապրում է Չինաստանում: «Անազատ երկրների» ցանկը կրճատվել է 1-ով, քանի որ Զիմբաբվեն «անազատների» թվից անցել է «մասնակի ազատների» շարքը: «Վատագույնների» թվին են դասվել էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Ուզբեկստանը, Սոմալին և Սիրիան: Freedom House-ը 2015-ի ավարտին բնութագրել է Հայաստանը որպես համացանցում ազատ երկիր` 28 միավորով: Ավելի ուշ, 2016-ի ապրիլին, կազմակերպությունը ՀՀ-ն համարել է «անազատ» ԶԼՄ-ների իրավունքների տեսակետից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |