Երևանը ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն 10-յակում է![]() 16 սեպտեմբերի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ «ՏուրՍտատի», ռուսաստանցիների արտերկրյա ուղևորությունների քանակը 2016-ի երկրորդ կեսին 2015-ի համեմատ աճել է 10%-ով: Նոյեմբերի տոներին նախընտրելի քաղաքների թոփ-10-ում են Երևանը, Պրահան, Մինսկը, Տալլինը, Բաքուն, Թբիլիսին, Վիլնյուսը, Ռիգան, Հելսինկին և Լոնդոնը: Ըստ RoomGuru.ru-ի, Երևանի հյուրանոցներում ռուս զբոսաշրջիկները նոյեմբերի սկզբին կանցկացնեն միջինը 2 գիշեր և 24 ժամի բնակության համար կծախսեն 39 եվրո: Զբոսաշրջիկների համար ամենամատչելի քաղաքը տասնյակում Մինսկն է` 30 եվրո 24 ժամվա համար, իսկ ամենաթանկը` Լոնդոնը (ավելի քան 100 եվրո): RoomGuru.ru-ն (HotelsCombined) ըստ World Travel Awards-ի վերջին 3 տարում լավագույնն է ճանաչվել աշխարհում որպես հյուրանոցների որոնման կայք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |