Նախագահը մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին. Տասնյակ հարցեր կքննարկվեն16 սեպտեմբերի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Բիշկեկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության ապահովման ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն: Խորհրդի աշխատանքի արդյունքները ԶԼՄ-ների հետ հանդիպմանը կամփոփի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: Նախատեսվում է, որ նախագահները Բիշկեկում ի թիվս այլ փաստաթղթերի կստորագրեն ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, որում կամփոփվեն ԱՊՀ քսանհինգամյա գործունեության արդյունքները, ինչպես նաև կնախանշվեն հետագա համագործակցության ընդլայնման ու խորացման հեռանկարները` ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի համապատասխանեցման համատեքստում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |