Թուրքիան վերսկսել է մարտական գործողությունները Սիրիայում16 սեպտեմբերի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են մարտական գործողությունները Սիրիայում` սկսելով «Եփրատի վահանը» գործողության երրորդ փուլը, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Haber 7-ի վրա հղումով: Ավելի վաղ ռազմական գործողությունները դադարեցվել էին Ղուրբան բայրամի օրերին հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածության համաձայն: «Եփրատի վահան» գործողության երրորդ փուլն ուղղված է Ալ Բաբ քաղաքի ազատագրմանը ահաբեկչական «Իսլամական պետությունից»: Ըստ թերթի, Թուրքիայի զինված ուժերը հաուբիցների և ռմբակոծիչների մասնակցությամբ հարվածներ են հասցնում ԻՊ դիրքերին` սատարելով ցամաքային զորքերի գրոհին: Հարձակմանը մասնակցում է Թուրքիայի ԶՈւ 200 զինծառայող և Սիրիայի ազատ բանակի 2500 անդամ: Գործողությանը մասնակցում է նաև ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի անդամ երկրների ավիացիան: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |