ԱՄՆ-ն հայտարարել է ԻՊ պարագլուխներից մեկի ոչնչացման մասին17 սեպտեմբերի 2016 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ավիահարվածի արդյունքում սպանվել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից Վաել Ադել Հասան Սալման ալ Ֆայադը: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փիթեր Քուկը, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, Ալ Ֆայադը սպանվել է Ռաքքայի մատույցներում: Ինչպես հստակեցրել է Քումը, գրոհայինը ԻՊ-ում կատարում էր «տեղեկատվության նախարարի» գործառույթներ և ղեկավարում էր տեսահոլովակների ստեղծումը, որտեղ ցուցադրվում են հաշվեհարդարները գերիների հետ: ԱՄՆ զինծառայողները մարտի 25-ին Սիրիայի տարածքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում երկրորդ դիրքը զբաղեցնող ղեկավարին: Խոսքն ահաբեկիչ Հաջի Իմամի մասին է, որը հայտնի է տարբեր անուններով` Աբդ ալ Ռահման Մուստաֆա ալ Կադուլի, Աբու Ալա ալ Աֆրի: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |