Հաքերները բացահայտել են խթանիչներ օգտագործող ևս 11 մարզիկ. Նրանցից 9-ն օլիմպիական չեմպիոն են

Հաքերները բացահայտել են  խթանիչներ օգտագործող ևս 11 մարզիկ. Նրանցից 9-ն օլիմպիական չեմպիոն են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Fancy Bears հաքերային խումբը հրապարակել է 5 երկիր ներկայացնող ևս 11 մարզիկի տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Մեծ Բրիտանիա՝ Նիկոլա Ադամս, Լորա Տրոտտ, Շիվոն-Մարի Օ’Կոննոր, Օլիվիա Քարնեգի-Բրաուն,Դանիա՝ Ջանետ Օտտեսեն,Ավստրալիա՝ Կիմ Բրեննան, Ալեքսանդր Բելոնոգով, Ջեկ Բոբրիջ,Իսպանիա՝ Մարիա Բելմոնտե Գարսիա,Գերմանիա՝ Յուլիան Յուստուս, Լաուրա Զիգեմունդ։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բոլոր 11 մարզիկներն ունեցել են թերապևտիկ բացառություններ և արգելված խթանիչների օգտագործման թույլտվություն, Eurosport.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը։

Sեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել՝ արպես դեղամիջոց։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---