Արգենտինայի Կատամարկա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 17 սեպտեմբերի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի Կատամարկա նահանգը սեպտեմբերի 16-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Կատամարկան դարձել է 17-րդ նահանգը, որ միացել է 26.199 Ազգային օրենքին, ըստ որի ամեն տարվա ապրիլի 24-ը հիշատակվում է որպես «Մարդկանց միջև հարգանքի և հանդուրժողականության ցուցաբերման օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: «Սա ցույց է տալիս Արգենտինայի իշխանությունների հետևողական մոտեցումը ժխտողականության դեմ պայքարում»,- հայտարարել է Բուենոս Այրեսի Հայ դատի գրասենյակի ղեկավար Նիկոլաս Սաբունցույանը՝ կարևորելով այս որոշումը: Ազգային օրենք 26,199-ը ընդունվել է 2007թ. հունվարի 15-ին: Դրան արդեն իսկ միացել է Արգենտինայի 17 նահանգ, այդ թվում Բուենոս Այրեսը, Կորդոբան, Լա Պամպան և այլն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |