Գերմանիայում մեկնարկել է փախստականների հայրենադարձության ծրագիրը![]() 17 սեպտեմբերի 2016 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ զարգացման նախարար Գերդ Մյուլլերը կարգադրել է առաջին 250 մլն եվրո հատկացնել Գերմանիայում ապաստանած փախստականների հայրենադարձության ծրագրի համար: Ընդհանուր առմամբ ծրագրի առաջին փուլի իրականացման համար կպահանջվի 100 մլն եվրո: Այդ մասին Մյուլլերը հայտարարել է Die Welt-ին: Հայրենադարձության ծրագրի նպատակն է այն միգրանտների կամավոր հայրենադարձությունը, որոնք ԳԴՀ-ում ապաստան ստանալու շանս չունեն: «Նրանց դիմումների քննումը 2 տարուց ավելի կտևի: Այդ ընթացքում նրանց արգելվում է աշխատել` նրանք ուղղակի անգործ նստում են և երբեմն դեպրեսիայի մեջ ընկնում»,-ասել է Մյուլլերը, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, այդ փախստականներին կառաջարկեն կամավոր վերադառնալ հայրենիք` նախապես հնարավորություն տալով սովորել Գերմանիայում փականագործի, էլեկտրականության մասնագետի, քարտաշի կամ այլ մասնագիտություն: «Լինի դա Մարոկկոն կամ Աֆղանստանը, մենք ամենուր սկսում ենք մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման ծրագրեր»,-ասել է նախարարը: Գերմանիան շարունակում է ընդունել պատերազմներից փախչող մարդկանց, սակայն 2016-ին նրանց քանակը կտրուկ նվազել է: Գերմանիայի իշխանությունները մտադիր են խստացնել ապաստանի տրամադրման կարգը 2016-ին: Նոր միջոցները, որոնց մասին խոսել են իշխող կոալիցիայի անդամները, կներառեն միգրանտների արտաքսման ժամկետների կրճատում Գերմանիայում ապաստան չստացածների համար: Բացի այդ, այն փախստականները, որոնց վրա չի տարածվում փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք փախստականի կարգավիճակ են ստացել Գերմանիայում, 2 տարի չեն կարողանա իրենց ընտանիքը երկիր տեղափոխել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |