Կրակոցներ և ծեծկռտուք նախընտրական Էջմիածնում. Քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում է![]() 17 սեպտեմբերի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը սեպտեմբերի 16-ին Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնել է նրան աջակցող, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, գրում է Tert.am-ը: «Էրեբունի» ԲԿ-ից հաստատել են, որ Թումանյանը գտնվում է իրանց հիվանդանոցի Նյարդաբանական բաժանունքում։ Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպը չի ուղեկցվել փոխհրաձգություններով: Աղբյհուրի տեղեկություններով՝ կրակոցներ հնչել են միայն Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի(գործող քաղաքապետ) մեքենայի ուղղությամբ, որտեղից պատասխան կրակոց չի հնչել: Նաև նշվում է, որ Կարեն Գրիգորյանի և նրա թիմակիցների մոտ զենք չի եղել: Փոխարենը Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել, Գրիգորյանի թիմակիցները խլել են հրազենը և ծեծել նրանց: Ըստ աղբյուրի՝ Արթուր Թումանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե հրազենային վնասվածքի հետևանքով, այլ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի: Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցների վնասվածքներ չեն ստացել: Կարեն Գրիգորյանն այս պահին Էջմիածնում է: Իսկ մինչ այդ, ըստ աղբյուրի տեղեկությունների, 23:00-ի սահմաններում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից, եղել է եղբոր Արման Գրիգորյանի մեքենայում: Երթևեկությանը հակառակ կողմից Արթուր Թումանյանը մեքենայով Կարեն Գրիգորյանի մեքենայի դիմաց է դուրս եկել և կրակել նրանց ուղղությամբ: Արթուր Թումանյանը եղել է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենայում, որում ևս մեկ անձ է եղել: Սեպտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն, որտեղառաջադրվել է երեք թեկնածու, այդ թվում՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին:Սա Կարեն Գրիգորյանի երրորդ ընտրարշավն է: Նա արդեն երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում:Մյուս թեկնածունԷջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնի պետն է՝անկուսակցական, 54-ամյա Արթուր Խաչատրյանը: Երրորդ թեկնածուն նույնպես անկուսակցական է, ինքնաառաջադրմամբ հանդես եկած 47-ամյա Արթուր Թումանյանը: Վերջինս Էջմիածնի ավագանու նախկին անդամ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |