Լոնդոնը մտադիր է արգելափակել միասնական բանակ ստեղծելու ԵՄ փորձերը![]() 17 սեպտեմբերի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան կխոչընդոտի ԵՄ միասնական բանակի ստեղծմանը, քանի դեռ Եվրամիության անդամ է: Այդպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: «Նման բան տեղի չի ունենա: Մենք միշտ մեր մտահոգությունն ենք հայտնել, խոսելով ՆԱՏՕ-ին կրկնօրինակելու անհրաժեշտության բացակայության մասին»,-ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը, հայտնում է Lenta.ru-ն The Times-ի վրա հղումով: Ֆելոնի հայտարարությունը հնչել է այն հաղորդագրությունների ֆոնին, որ Ֆրանսիան ու Գերմանիան Բրատիսլավայում ԵՄ առաջնորդների մասնակցությամբ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ներկայացրել են «համատեղ ռազմական ուժի» ստեղծման ծրագիր, որը «կմրցակցի ՆԱՏՕ-ի հետ իր ռազմական ներուժով»: Առաջարկը պաշտոնապես կներկայացվի դեկտեմբերին: Ինչպես ակնկալվում է, վերջնականապես այն կհամաձայնեցվի մինչև 2017-ի հունիսը: Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ժան Իվ Լե Դրիանը և Ուրսուլա ֆոն դեր Լյաենը նամակ են հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիին, որտեղ առանձնացնում են 3 կոնկրետ առաջարկ: Ըստ Figaro-ի, նրանք առաջարկում են պարզեցնել անվտանգության և պաշտպանության ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակում արտոնված գործողությունների մեկնարկը, նոր խթան հաղորդել արդեն ընդունված, բայց դեռ չիրականացված որոշումներին, հաստատել ԵՄ ռազմավարական ինքնավարությունը արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում «ուժեղ, մրցունակ և նորարարական» համագործակցության շնորհիվ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |