Թուրք ոստիկանները ձերբակալել են ահաբեկչության համակարգողին և ԻՊ 24 ահաբեկչի17 սեպտեմբերի 2016 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հատուկ գործողության արդյունքում Թուրքիայի ոստիկանությունը 24 ահաբեկչի է ձերբակալել: Ձերբակալվել է նաև Թուրքիայում ահաբեկչությունների իրականացման համակարգող Ալի Ալ Ագալը: Ըստ թուրքական Haber 7-ի, ձերբակալված ահաբեկիչները պետք է համակարգողից պայթուցիկ ստանային ահաբեկչությունների իրականացման համար, գրում է Trend-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ-ն խոշոր ահաբեկչություններ է ծրագրում իրականացնել Թուրքիայում` կապված թուրքական ԶՈւ «Եփրատի վահանը» ռազմական գործողության հետ Սիրիայում: Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են մարտական գործողությունները Սիրիայում` սկսելով «Եփրատի վահանը» գործողության երրորդ փուլը: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |