Սեպտեմբերի 18-20-ն առանց տեղումների եղանակ է սպասվում![]() 17 սեպտեմբերի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն, և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ը այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 աստիճանով, սեպտեմբերի 20-ին Երևանում հասնելով +30 աստիճանի, այսօրվա +24 փոխարեն»,- գրել է նա: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |