Երեւանում ավարտվել են «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները10 մայիսի 2007 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները: ՀՀ ԶՈՒ կապի եւ ավտոմատ համակարգերի կառավարման վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանի խոսքերով, զորավարժությունները հաջող են անցել, հասնելով բոլոր դրված նպատակներին: Իր հերթին Հայաստանում ԱՄՆ զինվորական կցորդ Ռասսել Գրիմլին նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում վեց երկրների ներկայացուցիչները 50 ստուգարք են անցկացրել եւ ամրապնդել են համագործակցությունը: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները անցան Երեւանում ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 10-ը: Զորավարժություններին մասնակցել են կապի ստորաբաժանումներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Հորվաթիայից եւ Հայաստանից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |