Ո՞ւմ կփոխարինեն ռոբոտները 20 տարուց. Մրցակցությունից դուրս են դաստիարակները, բժիշկներն ու գիտնականները17 սեպտեմբերի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ըստ գերմանական խորհրդատվական A.T. Kearney ընկերության, արդեն 20 տարի անց որոշ մասնագիտություններ ամբողջովին կփոխարինվեն ռոբոտներով, գրում է Deutsche Welle-ն: Եթե այսօր ԳԴՀ-ում մոտ 2,5 մլն գրասենյակային աշխատող կա, ապա առաջիկա 20 տարում քարտուղարների և գործավարների 70 տոկոսը կփոխարինվի ռոբոտներով: Հաջորդը ցանկում խոհարարներն ու վաճառողներն են` արդեն այսօր եվրոպական սուպերմարկետներից շատերում գանձապահներին փոխարինում են ինքնասպասարկման սեղանները, որտեղ այցելուներն իրենք կարող են սկանավորել շտրիխ-կոդերը, կշռել մրգերն ու բանջարեղենը, վճարել կանխիկ գումարով կամ բանկային քարտով: Կփոխարինվեն նաև մատուցողները: Ռոբոտները, որոնք արդեն կան Չինաստանում, կարող են 7 ժամ շարունակ աշխատել առանց լրացուցիչ լիցքավորման: Բարդ տնտեսական հաշվարկները ևս կվստահվեն ռոբոտներին` դուրս մղելով տնտեսագետի աշխատանքը: Կփոխարինվեն ռոբոտներով նաև փոստային ցրիչներն ու բանկային ծառայողները: 20 տարի անց չեն լինի նաև պահեստի աշխատողներ: Ռոբոտատեխնիկան աստիճանաբար մուտք է գործում նաև մետաղամշակման արդյունաբերության մեջ, որտեղ կփոխարինվի եռակցողի ծանր ու վտանգավոր աշխատանքը: Վարկանիշի վերջին տեղում հաշվապահներն են: Կազմվել է նաև այն մասնագետների ցանկը, որոնց ռոբոտները հաստատպես չեն փոխարինի: Մանկապարտեզների դաստիարակները, բուժաշխատողներն ու գիտնականները կարող են չանհանգստանալ` արհեստական ինտելեկտը չի կարող երևակայել և զգալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |