Ավագ դպրոցի, մագիստրատուրայի, կադրերի խնդիրները՝ ԿԳ նախարարի ու ՀԽ քննարկման առանցքում17 սեպտեմբերի 2016 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Հանրային խորհուրդն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Նպատակը խնդիրները վերանայելն է և ոլորտի պատասխանատուների հետ դրանց լուծման ուղիները քննարկելը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտը Հանրային խորհրդի օրակարգի առանցքային խնդիրներից է: Դեռևս նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների ժամանակ խորհուրդը՝ ի դեմս ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի, բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ ակնկալելով դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլերի իրականացում: Նախարար Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված ամենահրատապ հարցերից մեկը եղել է հանրակրթությունը՝ մասնավորապես ավագ դպրոցի հետ կապված մտահոգությունները, կրթական ծրագրերի բովանդակային կողմը և այլն: Մկրտչյանը նախ ինքն է խորհրդի անդամներին ներկայացրել իր մտահոգություններն ու առաջիկա անելիքները՝ անդրադառնալով ավագ դպրոցի կայացման, բարձրագույն կրթության՝ մասնավորապես մագիստրատուրայի, գիտական աստիճանաշնորհման և այլ խնդիրներին: Հանրային խորհրդի անդամ, ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի նախագահ, ներկայումս Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը նշել է, որ պետք է ձևավորել կրթության ընդհանուր գաղափարախոսություն, որը կկարգավորի ամբողջ կրթական դաշտը: Նա անդրադարձել է 12-ամյա կրթական համակարգի արդյունավետությանը՝ մտահոգություն հայտնելով, որ այն խոչընդոտում է մրցակցությանը, քանի որ ավագ դպրոց պետք է գնան լավագույն աշակերտները: Ղուկասյանը ավագ դպրոցի կայացման գործում կարևորել է կրեդիտային համակարգի ներդրումը, որը նաև կկիրառվի բուհ ընդունվելիս, իսկ արդյունքում քննությունների ներկայիս ձևաչափը կբարեփոխվի: Խոսելով մագիստրատուրայի խնդիրների մասին՝ Ղուկասյանը նշել է, որ այն կայացած չէ, քանի որ հաշվի չի առնվում շուկայի պահանջարկը: Անդրադառնալով մարզերում կրթության վիճակին՝ նա լուրջ խնդիր է համարել բուհերում դիմորդների նվազ քանակը, իսկ դպրոցներում՝ աշակերտների թերծանրաբեռնվածությունը: Իսկ հեռավոր գյուղերում առկա լուրջ խնդիրը ոչ միայն աշակերտների անբավարար քանակն է, այլև ուսուցիչների: Այս առումով նա կարևորել է երկպրոֆիլ դասավանդման համակարգի ներդրումը, երբ մեկ ուսուցիչը կարող է դասավանդել մեկից ավելի առարկաներ՝ նույն առարկայախմբից: Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայ-Ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Ղազարյանը 2 լուրջ մտահոգություն է ներկայացրել՝ կապված ինժեներական և մանկավարժական կադրերի պատրաստման հետ: Նա մտահոգիչ է համարել բուհերում ֆիզիկայի ցածր մակարդակը՝ այն դեպքում, երբ աշխարհն արդեն ընթանում է նանոտեխնոլոգիաների ճանապարհով: Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ պետք է վերանայվեն գիտատեխնիկական ոլորտի կրթական ծրագրերը, քանի որ դրանք չեն բավարարում աշխարհի այսօրվա միտումներին: Ինչ վերաբերում է մանկավարժական կադրերին, ապա Ղազարյանի համոզմամբ՝ տարրական դասարաններում ուսուցումը խնդրահարույց է, ինչը պայմանավորված է դասվարների ոչ բավարար մաթեմատիկական գիտելիքներով: Այս առումով նա անհրաժեշտ է համարել նրանց վերապատրաստումը: Ընդգծվել է առհասարակ կրթական համակարգում ֆիզիկամաթեմատիկական ուղղությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Խոսք է գնացել նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման մակարդակի բարձրացման մասին, ինչին ներկայումս, ըստ խորհրդի անդամների, բավարար ուշադրություն չի դարձվում: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն էլ բարձրացրել է էկոլոգիական կրթության ներդրման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստման, դասավանդման պրոցեսում նորագույն տեխնոլոգիական մեթոդների կիրառման, սահմանային գյուղերի դիմորդների համար ճկուն զեղչային համակարգի ներդրման, կրկնուսույցների և այլ խնդիրների հետ կապված: Խորհրդի անդամները մի շարք առաջարկներ են ներկայացրել նախարարին՝ հույս հայտնելով, որ նախարարությունն իր հետագա գործունեության ընթացքում հաշվի կառնի դրանք: Նախարար Լևոն Մկրտչյանը, կարևորելով բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները, խոստացել է դրանց առանձին-առանձին անդրադառնալ հետագա հանդիպումներում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |