Երևանում Երվանդ Քոչարի էսքիզով ստեղծված քանդակ է բացվել17 սեպտեմբերի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Երևանում՝ մարդու վերարտադրության կենտրոնի տարածքում (Նոր Նորք, Մոլդովական փ., 41/7 շ) բացվել է Երվանդ Քոչարի էսքիզներով ստեղծված «Մայրություն» քանդակը, որի հեղինակն է Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը: Քանդակի ստեղծման գաղափարը պատկանում է կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանին: «Երբ ինձ բախտ վիճակվեց տեսնել էսքիզը, որոշեցինք, որ պետք է պարտադիր կյանքի կոչել: Միայն Քոչարը կարող էր մայրության, կանացիության գաղափարը միացնել տիեզերքի հետ»,- լրագրողներին ասել է Էդուարդ Համբարձումյանը, գրում է Panorama.am-ը: «Ես երբեք արձան չեմ սարքել: Սա ինձ համար նորություն էր և կարող էր չստացվել: Էդուարդ Համբարձումյանն ինձ համոզեց, որ չի կարող չստացվել, քանի որ Քոչար ազգանունն եմ կրում: Երկու բան է ինձ հաճելի. ես ինձ փորձեցի արձանագործության մեջ, սկսեցի հավատալ ինքս ինձ, մյուսը՝ կարողացա հորս արած մի բանը նորից վերածնել և կյանքի կոչել, նաև՝ առիթ եմ տվել նորից խոսելու Քոչարի մասին»,- ասել է Ռուբեն Քոչարը: Երվանդ Քոչարը հայ խորհրդային նկարիչ-արձանագործ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև՝ «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ։ 1935-ին մասնակցել է Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում և Բրյուսելում, 1936-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսներին: 1936-ից ապրել և ստեղծագործել է Երևանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |