Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը $1 մլն-անոց բնակարաններ են ստացել Երևանում19 սեպտեմբերի 2016 - 10:14 AMT PanARMENIAN.Net - «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից և ՀԱՕԿ-ից նվեր են ստացել 1 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ: Ռիոյի հայ մեդալակիրների պարգևատրության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, գրում է Tert.am-ը: ՀԱՕԿ-ի կողմից օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ստացել է 300 մ2 մակերեսով բնակարան Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում: «Հայկական ժամանակը» գրում է, որ նույն պարգևին է արժանացել նաև արծաթե մեդալ ստացած 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: Արծաթե մեդալակիր +105 կգ քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն արժանացել է 30 մլն դրամի և 4 սենյականոց բնակարանի Գյումրիում, իսկ արծաթե մեդալակիր 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ 30 մլն դրամի: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ստացել է 10 մլն դրամ, ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ 4 սենյականոց բնակարան, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ՝ Արթուր Ալեքսայանի անձնական մարզիչ (Արթուրի հայրը) Գևորգ Ալեքսանյանը ստացել է 10 մլն դրամ, ծանրամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Գոռ Մինասյանի անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյանը եւև Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը՝ 5-ական մլն դրամ: ՀՀ նախագահը անձամբ է շքանշաններն ու պարգևները հանձնել Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում պատվով ներկայացրած մարզիկներին՝ շնորհավորելով Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել Ռիոյում մեր երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու համար: «Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները և բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաև մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարևոր է, որ մեր ավանդական մարզաձևերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձևերից զատ, մենք տեսանք այլ մարզաձևերում ևս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարևոր է»: Սերժ Սարգսյանը խոսել է նաև կողմնակալ մրցավարության մասին. «Մեդալներից բացի, մենք տեսանք նաև ցավալի դիպվածներ, իհարկե, նաև անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը և մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի և աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել և ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ»: Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նաև՝ բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին և մարզիչներին: Բացի այդ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած մարզիկներին, նրանց մարզիչներին և սպորտի գործիչներին պետական պարգևներով պարգևատրելու մասին։ Նախագահի հրամանագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: Մյուս հրամանագրերով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Դավթի Ռոստոմյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հովհաննես Սերյոժայի Սոֆոյանը պարգևատրել են պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառաությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում տարած փայլուն հաղթանակի ու մրցելույթի և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Գևորգի Ալեքսանյանը և Միհրան Էդիկի Հարությունյանը ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդներ Գոռ Տիգրանի Մինասյանը և Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀՀ Նախագահը հրմանագրեր է ստորագրել նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Լևոն Արսենի Ջուլֆալակյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշա մարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ռաֆիկի Ալեքսանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին: Սերժ Սարգսյանի հրամանագրերեով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Կարլենի Գևորգյանը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար՝ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Հարությունի Ալավերդյանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Հակոբ Լեռնիկի Փիլոսյանը, ինչպես նաև՝ Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Աշոտ Ցոլակի Փիլոսյանը՝ Երախտագիտության մեդալով: Բացի այդ, միջազգային խոշոր նվաճումների հասած ըմբիշներ մարզելու և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Ռուբեն Ալբերտի Թաթուլյանին նախագահը շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում: Բացի այդ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին հանձնել է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանին՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին՝ 30 հազարական դոլար: Ռիոյի Օլիմպիադայում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկի է նվաճել: Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը |