ՏԻՄ ընտրություններ. ՔՊ թեկնածուն հաղթել է Նոր Կյանքում, Արայիկ Խանդոյանը՝ պարտվել Ծաղկահովիտում19 սեպտեմբերի 2016 - 10:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը հաղթել է ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանին՝ հավաքելով 467 ձայն Աբրահամյանի 400 ձայնի դիմաց: Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հավաքել է 257 ձայն, համայնքի գործող ղեկավար Երվանդ Խաչատրյանը՝ 311 ձայն: Հաղթել է համայնքի նախկին ղեկավար Նորաին Հակոբյանն, ով հավաքել է 364 ձայն: Էջմիածնում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Գրիգորյանն, ով հավաքել է 10587 ձայն: Նրա հիմնական մրցակից Արթուր Թումանյանը հավաքել է 3651 ձայն: Էջմիածնում քվեարկությունից մեկ օր շուտ զինված միջադեպ էր գրանցվել, Թումանյանն էլ ծեծվել էր ու ընտրությունների օրն անցկացրել հիվանդանոցում: Ընդամենը տասնյակ համայնքներում կայացած ընտրություններին մասնակցել է 319916 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 49.42%-ը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |