«Գահերի խաղը» երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Էմմիի» գլխավոր մրցանակին![]() 19 սեպտեմբերի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Էմմիի» գլխավոր մրցանակին «Լավագույն դրամատիկ սերիալը» անվանակարգում: Մրցանակաբաշխության 68-րդ արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում: Գլխավոր մրցանակը թևավոր կնոջ տեսքով ոսկեզոծ արձանիկն է: «Էմմի» մրացանակը համարվում է «Օսկարին» համարժեք հեռուստատեսային մրցանակ»: «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում «Գահերի խաղը»պայքարել է հաղթանակի համար «Դաունթոն աբբայություն», «Թղթե տնակը», «Ավելի լավ է զանգահարեք Սոուլին», «Հայրենիք» «Պարոն Ռոբոտ» և «Ամերիկացիները» սերիալների հետ: «Գահերի խաղը» երկրորդն է նաև անվանակարգերի քանակով` 21: Մասնավորապես, սերիալը լավագույնն է ճանաչվել հատուկ էֆեկտների, սցենարների ու ռեժիսուրայի ոլորտներում: Լավագույն մինի-սերիալ է ճանաչվել «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի. Հանցագործությունների ամերիկյան պատմություն», իսկ լավագույն բազմասերիանոց կատակերգություն է համարվել «Փոխնախագահը»: «Լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել բրիտանական «Շերլոք» սերիալի հատուկ էպիզոդը` «Այլանդակ հարսնացուն» անվանումով: Դրամատիկ սերիալի լավագույն դերասան և դերասանուհի են ճանաչվել Ռամի Մալեքը (Էլիոթ Անդերսոնի դերի համար «Պարոն ռոբոտ» սերիալում) և Տատյանա Մասլանին («Մութ մանուկը» սերիալում դերակատարության համար), հայտնում է ՌԻԱ Նովոստին: Photo: AP Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |