Կուտինայի հայկական հախճապակու արվեստը. Ցուցադրություն` Կոմիտասի տուն-թանգարանում19 սեպտեմբերի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե` Արշակունյաց 28) կբացվի «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև դեկտեմբերի 20-ը (ամեն օր` բացի չորեքշաբթի օրերից): Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու ստեղծման դարավոր ավանդույթների ճանաչմանը և հանրահռչակմանը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ներկայացվող հախճապակե ցուցանմուշները փոխառնված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ինչպես նաև Գարագաշեան և Մինասեան ընտանիքների մասնավոր հավաքածուներից: Կուտինա քաղաքը (Քյոթահյա) Մեծ երգահան Կոմիտասի ծննդավայրն է: Այն խեցեգործության և հախճապակու արդյունաբերության պատմական կենտրոն էր, որտեղ 16-20-րդ դարերում, շնորհիվ հայ վարպետների` ծաղկում էր գեղարվեստական ինքնատիպությամբ առանձնացող կիրառական արվեստի այդ ճյուղը: Կուտիանահայերի կերտած բազմաթիվ հախճապակե իրեր պահվում են Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի, Բրյուսելի, Վենետիկի, Երուսաղեմի և այլ քաղաքների խոշորագույն թանգարաններում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |