Իսրայելն ու Թուրքիան առաջին դեսպաններին կնշանակեն հարաբերությունների վերականգնումից հետո![]() 19 սեպտեմբերի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը կարող է փաստացի ուժի մեջ մտնել արդեն առաջիկա օրերին: Թուրքիայի ԱԳՆ-ում պատրաստվում են Իսրայելում առաջին դեսպանին նշանակել հարաբերությունների վերականգնումից հետո, հայտնում է Trend-ը А Haber հեռուստաալիքի վրա հղումով: Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք: Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016-ի օգոստոսի 31-ին հաստատեց խորհրդարանի կողմից վավերացված պայմանագիրն Իսրայելին «Ազատության նավատորմի» հետ միջադեպի համար փոխհատուցում վճարելու վերաբերյալ: 2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |