Թուրքիայում ադրբեջանցիներ են ձերբակալվել. ԻՊ-ին աջակցելու կասկածանքով![]() 19 սեպտեմբերի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի ոստիկանությունը 40 օտարերկրացու է ձերբակալել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու կասկածանքով: Ձերբակալվածների թվում Ադրբեջանի քաղաքացիներ կան, գրում է թուրքական Daily Sabah-ը: Ըստ տեղեկությունների, ստուգումներն անցկացվել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում: Ձերբակալվածների մոտից ԻՊ փաստաթղթեր են առգրավվել: Ձերբակալվածների թվում են Ադրբեջանի, Իրանի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիներ: Նշվում է, որ նրանցից ոմանք պատերազմել են Սիրիայում: Թուրքական իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցները Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հուլիսի 28-ի ահաբեկչությունից հետո, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ-ն խոշոր ահաբեկչություններ է ծրագրում իրականացնել Թուրքիայում` կապված թուրքական ԶՈւ «Եփրատի վահանը» ռազմական գործողության հետ Սիրիայում: Սեպտեմբերի 17-ին ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հատուկ գործողության արդյունքում Թուրքիայի ոստիկանությունը 24 ահաբեկչի է ձերբակալել: Ձերբակալվել է նաև Թուրքիայում ահաբեկչությունների իրականացման համակարգող Ալի Ալ Ագալը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |