Քիմ Քարդաշյանը NY Times-ում դատապարտել է Ցեղասպանության դեմ թուրքական գովազդը WSJ-ում20 սեպտեմբերի 2016 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանն ամբողջ էջով մեկ գովազդ է տեղադրել New York Times-ում` դատապարտելով նրանց, ով ժխտում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Քարդաշյանի հոդվածը, մասնավորապես, ուղղված է 2016-ի ապրիլին ամերիկյան Wall Street Journal-ում ծավալված թուրքական կազմակերպության Ցեղասպանությունը ժխտող գովազդային արշավի դեմ: Ապրիլի 20-ին լույս է տեսել WSJ թերթի համարը, որտեղ ամբողջ էջով մեկ «Ճշմարտությունը հավասար է խաղաղության» բառերով և երեք ձեռքի պատկերով գովազդ է հրապարակված` ձեռքերը ներկված են թուրքական, հայկական և ռուսական դրոշների գույներով: Թուրքական ձեռքը խաղաղության նշան է ցուցադրում, հայկականի ու ռուսականի մատները խաչած են: Գովազդը հղում է կատարում Fact Check Armenia կայքին, որը 1,5 մլն հայերի սպանությունը օսմանցի թուրքերի կողմից ներկայացնում է որպես հայկական «քարոզչություն»: Քարդաշյանն իր հոդվածում գրել է. «Ես և իմ ընտանիքս սովոր ենք տարբեր տեսակի անհեթեթություններին մամուլում: Մենք սովորել ենք անտեսել դա: Կեղծիքից լավ վերնագրեր են ստացվում, լավ վերնագրերն ապահովում են հաջողված շապիկներ, հաջողված շապիկների շնորհիվ ամսագրերն ու հանդեսները լավ են վաճառվում: Բայց երբ ես լսեցի, որ Wall Street Journal-ի առաջին էջին հոդված է հայտնվել, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ես ուղղակի չկարողացա անտարբեր մնալ»: «Շատ պատմաբաններ համարում են, որ եթե Թուրքիան ստանձներ պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև համապատասխան դատապարտում ստանար արվածի համար, ապա, հնարավոր է, Հոլոքոսթ չլիներ: 1939-ին` Լեհաստան նացիստների ներխուժումից մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասել է. «Ի վերջո ով է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Մենք ենք խոսում, մենք պարտավոր ենք»,-գրել է Քարդաշյանը: «Մենք պետք է խոսենք այդ մասին, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ճանաչված չէ մեր կառավարության կողմից, որովհետև, երբ մենք ժխտում ենք մեր անցյալը, մենք վտանգում ենք մեր ապագան»,-ասվում է Քարդաշյանի հոդվածում: Photo: Արամ Համբարյանի Թվիթեր Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |