«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը բացվել է. Ավելի քան 300 ընկերություն է մասնակցում19 սեպտեմբերի 2016 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ը անցկացվում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ անգամ անցկացվող հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին 2016-ին Հայաստանից և Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից: Ցուցահանդեսին մասնակցում են նաև գործարար պատվիրակություններ Հայաստանի տնտեսության համար հեռանկարային շուկաներ ներկայացնող երկրներից։ Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով, ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստան զարգացման հիմնադրամը: 2015-ին մասնակցել էր մոտ 330 ընկերություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |