Խորհրդարանական ընտրություններ. Հայաստանում 2 մլն 285 հազար 830 ընտրող կա10 մայիսի 2007 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընտրազանգվածի վերջնական ցուցակներում 2 մլն. 285 հազ. 830 ընտրող է ընդգրկված: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը: Նրա խոսքերով, վերջնական ցուցակը, համեմատած նախնական ցուցակի հետ, կրճատվել է 43 հազար ընտրողով: «Ավելի վաղ հրապարակված ընտրացուցակը, որը ներառում էր 2 մլն. 328 հազար 747 ընտրող, աստիճանաբար կրճատվել է ոստիկանության կողմից անցկացվող ճշտումների արդյունքում: Ճշտումների արդյունքում ընտրողների ցուցկներից հանվել է քաղաքացիների 9 հազար անուն, ովքեր զինծառայության մեջ են , 9 հազ. 37 մահացածների, 430 դատապարտվածների անուններ: Բացի այդ, ընտրացուցակներից դուրս են մնացել 26,3 հազար քաղաքացի, ովքեր փոխել են իրենց բնակության վայրը»,- նշել է Մահտեսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցնելու են մայիսի 12-ին: Ընտրություններին մասնակցելու է 22 կուսակցություն եւ մեկ դաշինք: 131-հոգանոց խորհրդարան անցնելու համար հավակնում են 1247 պատգամավոր համամասնական ցուցակներով եւ 119 թեկնածու մեծամասնական համակարգով: Սահմանադրության համաձայն, կուսակցություններին պատկանում է 90 տեղ, առանձին թեկնածուներին` 41 տեղ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |