ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնե Տինգսգաարդը ժամանել է Հայաստան10 մայիսի 2007 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ընտրությունների հարցով ԵԱՀԿ հատուկ համակարգող, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շվեդ պատգամավոր եւ փոխնախագահ Տոնե Տինգսգաարդը ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, Տ. Տինգսգաարդը ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի կողմից:Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու է ԵԱՀԿ ԽՎ 50 անդամ ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի եւ ԺՄԻԳ/ ԵԱՀԿ միջազգայի դիտորդների խմբի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ընտրություններին հետեւելու է մոտ 100 խորհրդարանական եւ 300 կարճատեւ դիտորդներ: «Ես ուրախ եմ Հայաստանում գտնվել այդքան կարեւոր եւ հուզիչ պահին: Բոլոր միջազգային դիտորդները կարեւոր դեր են խաղում ընտրություններում, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Ես Հայաստանին եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին հաջողություն եմ մաղթում շաբաթ օրը»,- հայտարարել է Տոնե Տինգսգաարդը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |