Մուշում զինվորական ավտոմեքենա են պայթեցրել. Կան վիրավորներ![]() 19 սեպտեմբերի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքի Մուշ գավառում զինվորական ավտոմեքենա է պայթել, վիրավորվել է 2 զինծառայող, հայտնում է Haqqin.az-ը Haberturk-ի վրա հղումով: Ավտոմեքենան պայթեցրել են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները: Ըստ հեռուստաալիքի, ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է մեքենայի ընթացքի ժամանակ: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Ուժայինները գործողություն են սկսել վերոնշյալ շրջանում: Պայթյուն էր որոտացել սեպտեմբերի 12-ին Վանի վարչական շենքերի հարևանությամբ` իշխող ԱԶԿ կուսակցության տեղի բաժանմունքի և ոստիկանության բաժնի մոտակայքում: Տուժածների թիվը հասել է 48-ի: Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները: Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |