Սերգեյ Մովսիսյանը 2-րդն է Պրահայի կայծակնային շախմատի մրցաշարում19 սեպտեմբերի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 2-րդ տեղը, գրում է Ա1+-ը: Մովսիսյանը պարտվել է միայն չեխ շախմատիստ Դավիդ Նավարային, որը հաղթեց բոլոր պարտիաներում եւ հռչակվեց մրցաշարի հաղթող: Օգոստոսի 1-ին Չեխիայում ավարտվել է ավանդական Պարդուբիցե բաց մրցաշարը, որին մասնակցում էին 39 երկրի 291 շախմատիստ:Մասնակիցների թվում էին 45 գրոսմայստեր, 65 միջազգային և 62 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՀ շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով մրցաշարն անցավ առանց պարտության և, 9-ը հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Հունիսի 20-ին Մովսիսյանը Չեխիայի Տեպլիցա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճել է հաղթողի կոչումը: Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1978-ին Թբիլիսիում: 1994-ին տեղափոխվել Չեխիա: 2002-ից մինչև 2010թ. հանդես է եկել Սլովակիայի կողմից։ Գրոսմայստեր է 1997-ից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադիայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող։ Բազմաթիվ մրցաշարերի հաղթող` Բեռլին (1993, 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995), Տրենչինե (1995), Սալա (1995), Պարդուբիցե (1995, 1998), Զլինե (1995, 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997), Լինզարոտ (1999), Պրագե (1999), Սարաևո (2002, 2007), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007), Վեյկ ան Զեյ (2008թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։ Տիրապետում է ինը լեզվի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |