Թուրքիայում հայկական դպրոցի պատին ռասիստական գրություն է հայտնվել![]() 19 սեպտեմբերի 2016 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը Սկյուտարում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պարտեզի պատին ռասիստական գրություն է հայտնվել: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի և հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն Twitter-ի միկրոբլոգում տարածել է լուսանկար, որտեղ երևում է դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը, գրում է Ermenihaber.am-ը: Վերջին շրջանում հայկական դպրոցների վրա հարձակումներն աճել են: 2016-ին Գալֆայան դպրոցի վրա սա երկրորդ հարձակումն էր: Առաջինը տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանության տարելիցին՝ 2016թ.-ի հունվարի 19-ին, երբ անհայտ անձիք դպրոցի պատին գրել էին. «Տառապանք հային»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |