ՀՀ-ի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմին անցումից հետո փոխադարձ այցելություններն աճել են

ՀՀ-ի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմին անցումից հետո փոխադարձ այցելություններն աճել են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում արծարծվել են հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման վերաբերյալ հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ այցելությունների զգալի աճ է գրանցվել։

Օգոստոսի 6-ին Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին հայտնել է՝ օգոստոսի 6-ից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---