Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհը Հալեպի մատույցներում![]() 20 սեպտեմբերի 2016 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի զինվորականները Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերի աջակցությամբ հետ են մղել «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինների հարձակումը: Սպանվել է մոտ 100 զինյալ, հայտնում է Սիրիայում գործող հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի հարավ-արևմուտքը, որից հետո գրոհել են Շեյխ Մահսուդ թաղամասը: «Գրոհայիններին հաջողվել է դուրս մղել կառավարական ուժերին և կամավորականներին թաղամասի հարավային ծայրամասերից` ժամանակավոր հսկողություն հաստատելով Կաստելլո ճանապարհի մոտ 1-կիլոմետրանոց հատվածում»,-ասվում է Կենտրոնի հաղորդագրության մեջ: Սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ կարողացել է հետ մղել իսլամիստների գրոհը: Արդյունքում «Ջեբհաթ ան Նուսրայի» առաջապահ ջոկատը ոչնչացվել է ամբողջությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սիրիական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը Հալեպի հյուսիսային արվարձանում և վերականգնել են հսկողությունը Ալ Շկեյֆ թաղամասի հարավում: Սեպտեմբերի 17-ին Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնեց, որ կոալիցիայի ավիացիան ԱՄՆ գլխավորությամբ հարվածներ է հասցրել Դեր Զորում, որի արդյունքում սիրիական բանակի 62 զինծառայող է զոհվել, ևս 100-ը` վիրավորվել է: Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի, ռմբակոծություններին մասնակցել է երկու F-16 և երկու A-10: Նրանք Սիրիայի օդային տարածք են մտել Իրաքի կողմից: Կոնաշենկովը հավելել է, որ անմիջապես հարվածից հետո ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները հարձակման են անցել: Դամասկոսը մեղադրել է Վաշինգտոնին ԻՊ-ին աջակցելու մեջ: Պենտագոնն իր հերթին հայտարարել է, թե կարծում էր, որ հարվածներ է հասնցում ԻՊ դիրքերին: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |