ՀԻՆԳ ՀԱՅԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՆԴ ԷԻՆ ՊԱՀՎՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ26 հոկտեմբերի 2002 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել, որ Մոսկվայի Թատերական կենտրոնում պատանդների ազատման գործողության ավարտից հետո, հինգ հայ պատանդներից երկուսը գտնվում են հիվանդանոցում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի օգնական Գագիկ Սայադյանը: Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքացի Թամարա Գեւորգյանի եւ Ռուսաստանի քաղաքացի Կարեն Հայրապետյանի կյանքին ոչինչ չի սպառնում: Ինչ վերաբերում է մյուս երեք պատանդներին` Արմեն Առաքելյանին, Մյասնիկ Զաքարյանին եւ Մարգարիտա Աղաբաբովային, ապա նրանց վերաբերյալ տվյալները ճշտվում են: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն հաջողությամբ ավարտել են պատանդների ազատման գործողությունը, որի հետեւանքով սպանվել է 32 ահաբեկիչ: Լրջորեն տուժել են նաեւ տասնյակ պատանդներ, որոնց թվում կան զոհեր: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |