Նալբանդյանն Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքները ներկայացրել է Կանադայի ԱԳ ղեկավարին![]() 20 սեպտեմբերի 2016 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որԷդվարդ Նալբանդյանը կանադացի գործընկերոջը ներկայացրել է 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքները, դրանց վերացմանն ուղղված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված ջանքերը: Նախարար Դիոնը շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ և նշել, որ շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության համակողմանի խորացման ուղղությամբ ջանքերը։ Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, անդրադարձել միջխորհրդարանական կապերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը։ Երկուստեք կարևորվել է կանադահայ համայնքի ակտիվ դերակատարությունը հարաբերությունների խորացման գործում։ Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Կարդացեք նաև՝ ՀՀ-ի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմին անցումից հետո փոխադարձ այցելություններն աճել են ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |