Ֆինանսների, տրանսպորտի, գյուղատնտեսության ու էներգետիկայի նոր նախարարներ են նշանակվել![]() 20 սեպտեմբերի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ սկսելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: Այսպիսով, Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ փոխարինելով Լևոն Յոլյանին: Մանուկյանը «Հրազդան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենն է: Իգնատի Առաքելյանին նախագահը նշանակել է ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ նախկին Սերգո Կարապետյանի տեղը: Առաքելյանը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն էր: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը՝ փոխարինելով Գագիկ Բեգլարյանին: Վարդան Արամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար՝ փոխարինելով Գագիկ Խաչատրյանին: Արամյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, 2008-ից 2013-ը եղել է ՀՀ ֆինանսների փոխնախարար: Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մնացել է իր պաշտոնում: Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սեպտեմբերի 13-ին Սարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |