Միչիգանի համալսարանում հայոց լեզու կդասավանդեն20 սեպտեմբերի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - 2016-ի նոր ուսումնական տարուց Միչիգանի պետական հետազոտական ինստիտուտում (MSU) կսկսեն հայոց լեզու դասավանդել: Ինչպես հայտնում է ամերիկյան The State News առցանց պարբերականը, հայոց լեզուն կընդգրկվի 29 օտար լեզուների ցանկում, որոնք առաջարկվում են համալսարանի ուսանողներին: Հայոց լեզվի ուսուցման համար նախապատրաստվել է հատուկ ուսումնական ծրագիր, մշակվում են թեստերը, որոնք թույլ կտան գնահատել լեզվի իմացության մակարդակը, գրում է Նովոստի Արմենիան: Հայոց լեզվի ուսուցումը մատչելի կլինի նաև առցանց ռեժիմով այն ուսանողների համար, որոնք նախընտրում են ուսման հեռավար ձևը: Հայերենի և մեծ տարածում չունեցող այլ լեզուների դասավանդումը Միչիգանի համալսարանում ֆինանսավորվում է Mellon Foundation ամերիկյան կրթական հիմնադրամի կողմից: Նահանգի համալսարանում գտնում են, որ հայերենը մեծապես պահանջված կլինի, հատկապես հայկական ծագումով ամերիկացիների շրջանում: Միչիգանի պետական համալսարանը ԱՄՆ առաջատար կրթական և գիտական կենտրոններից է, հիմնվել է 1817-ին Դետրոյթում, իսկ 20 տարի անց տեղափոխվել է Միչիգանի Էնն Արբոր քաղաք: Այն նահանգի ամենահին համալսարանն է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |