ԼՂՀ նախագահը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին՝ Անկախության առթիվ

ԼՂՀ նախագահը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին՝ Անկախության առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություններ պատմության, մշակույթի և մեր ժողովուրդների ավանդույթների մեջ: Արցախում բարձր են գնահատում ձեր բարեկամությունը:

Անկախ պետականության կերտման ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի՝ ցուցաբերելով իսկական տոկունության և հերոսության օրինակ»:

Սեպտեմբերի 19-ին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը՝ նախագահի խորհրդական Յուրի Հայրապետյանի գլխավորությամբ: Արցախյան պատվիրակությունը Ցխինվալ է ժամանել՝ Հանրապետության օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---