Երեւանը կարող է միակողմանի ժամանակավորապես դուրս գալ Ղարաբաղի հարցով բանակցություններից11 մայիսի 2007 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանական կողմը խախտում է դիվանագիտական էթիկան եւ այդ պատճառով խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում որեւէ առաջընթացի մասին գրեթե անիմաստ է: Նման պայմաններում բանակցությունների շարունակությունը գրեթե անհնարին է»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Երեւանը կարող է միակողմանի ժամանակավորապես դուրս գալ Ղարաբաղի հարցով բանակցություններից:«Մենք դա կարող ենք հանգիստ անել, քանի որ դրա համար բոլոր անհրաժեշտ նախապայմաններն ու պատճառները կան, որոնցից առաջինը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է խաղաղ գործընթացի նկատմամբ»,- ընդգծել է նա: ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ճնշում են գործադրում կողմերի վրա` ստիպելով արագացնել համաձայնագրի կնքումը, որին Հայաստանը չի համաձայնվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |