Եվրոպայի հայերի համագումարի ուղերձը. Ապագայի տեսլական, բացթողումներ, անկախության արժեք21 սեպտեմբերի 2016 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերի համագումարը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ: «Անկախության 25-ամյակը որպես մեկ քառորդ դար ժամանակաշրժան ունի խորհրդավոր նշանակություն: Ավարտվում է նորանկախ պատմության մի արժանահիշատակ ժամանակաշրջան և սկսվում մի նոր փուլ: Այս նոր փուլի շեմին բնականաբար պահանջվում է անցնող անկախ պետականության 25-ամյա ժամանակաշրջանի նկատմամբ լուրջ և դասեր քաղելիք համակողմանի քննարկումներ և վերլուծական: Հարկավոր է իշխանությոիւնների, քաղաքական ուժերի և հասարակության գործունեությանը տրված ռեալ գնահատականների արդյունքում՝ ներկայացնել Հայաստանի ու հայության մոտավոր և հեռավոր ապագայի տեսլականը և դրան հասնելու հնարավորություններն ու ազգային հավաքական ռեսուրսները», - ասված է համագումարի տարածած հաղորագրությունում: Նշվում է, որ յուրաքանչյուր կենսունակ և ազատատենչ ժողովրդի համար անկախությունը ազատ և ինքնիշխան ապրելու գրավականներից ամենակարևորն է, իսկ անկախության գաղափարը՝ սկզբունքային և անքննադատելի: Այս առումով 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակած անկախությունը անկոպտելի ձեռքբերում է, ամենամեծ հաղթանակը՝ հայության համար: «Անկախությունը ձեռք է բերվում պայքարի միջոցով, տառապանքների և մեծ ու անդառնալի զոհողությունների գնով, և հենց դրա համար էլ հարկ է զգալ, գիտակցել անկախության արժեքը: Անկախության 25-ամյա ժամանակաշրջանում ունեցանք և ձեռքբերումներ և բացթողումներ:Ամենից մեծ և անուրանալի ձեռքբերումը անկախության սկզբնական տարիներում հերոսական պայքարի միջոցով Արցախի ազատագրումն է եղել և Հայոց բանակի ստեղծումը: Ցանկալի է իհարկե խոսել միայն անկախության բերած բարիքներից և տոնական տրամադրություններից, սակայն ցավոք իրականությունն ստիպում է մեզ խոսել տարիների ընթացքում թույլ տրված թերություններից և բացթողումներից: Ժողովրդի ազգային զգացումները չարաշահելով, ազգության ու ազգասիրության մասին ամենից շատ խոսել ու թմբկահարել են անցյալի ու ներկա իշխանությունները, սակայն հենց նրանք էլ կրում են այսօրվա ծանր իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը», - նշում է համագումարը՝ հավելելով. «Բոլորս էլ ցանկանում ենք ունենալ ազատ, ինքնիշխան, զարգացած երկիր ուր հաշվի կնստեն մեզ հետ ոչ միայն մեր հարևան երկրները, այլ հեռու ու մոտ մեծ ու փոքր տերությունները: Հայը իրավամբ կհպարտանա իր հզոր հայրենիքով, կցանկանա ու կձգտի առաջին հերթին ապրել ու աշխատել իր հայրենիքում՝ իր ընտանիքի ու հարազատների ապագան կապելով նրա հետ: Նման իդեալական երկիր կառուցելու համար հարկավոր է ամբողջ ժողովրդի և քաղաքական, հասարակական բոլոր ազնիվ ուժերի միասնական կամքը և ապագայի նկատմամբ հավատքը, ջանքերի ներդրումը, հավաքական ու համընդհանուր շահերի գերակայության գիտակցությունը, զոհաբերությունների և դժվարությունները հաղթահարելու ըմբռնումն ու պատրաստակամությունը, մշակութակերտման, ժողովրդադաստիարակության բովանդակալից, գիտակցված և շարունակակական ծրագրերով և գործունեությամբ... Ժամանակ չունենք կորցնելու, կորցրել ենք արդեն 25 տարի, հարկավոր է աշխարհի ամբողջ հայության միասնական ջանքերով լծվել իսկական հայրենակերտման գործին»: Եվրոպայի Հայերի Համագումարի կարծիքով, Հայաստանի Հանրապետության պայմաններում ամենանպաստավոր միջոցները առաջին հերթին օրինական եղանակներով նպատակներին հասնելու միջոցները և պայքարի եղանակներն են, այդ միջոցները դեռևս լիակատար և ճիշտ չեն օգտագործվել, ժողովրդի մոտ իշխանությունների կամայականություններին դիմակայելու և համակարգային փոփոխությունների հասնելու կուտակված էներգիան և պայքարի կամքը մսխվել, անէացել է քաղաքական ուժերի անճարակ և սխալ քայլերի հետևանքով, ժողովրդի համընդհանուր հասարակական գիտակցության մակարդակի զարգացման համար գրեթե ոչ մի լուրջ աշխատանք չի կատարվել: «Եթե խոսում ենք նոր փուլից ևքաղաքական նոր մթնոլորտից ու նոր համակարգ ստեղծելու պահանջից, ապա հաջորդ տարվա մոտալուտ խորհրդարանական ընտրությունները քաղաքական և հասարակական կառույցներին տալիս են օրինական այդ հնարավորությունը, նախկինից դասեր քաղելով, ժողովրդին պատրաստել ջախջախելու իշխանությունների ընտրակեղծիքների ողջ մեքենան և հասնել իր նպատակներին: Կոչ ենք անում առաջին հերթին մեր սփյուռքի մտավորականներին, մշակույթի և արվեստի գործիչներին, ազգային հասարակական ուժերին, գիտական և կրթական ասպարեզի մշակներին մտածել այս մասին և առաջարկներ ներկայացնել, թե ինչպես կարելի է առարկայական և ազդու ներգործություն ունենալ հայրենիքի զարգացման և ժողովրդավարացման ընդհանուր գործին»: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն: Կարդացեք նաև՝ Google-ը Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դուդլ է ստեղծել Շնորհավորանքներ Պուտինից, Օբամայից, Օլանդից, Սի Ծինփինից. ՀՀ-ն կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |