Հայաստան են մատակարարվել «Է» մոդիֆիկացիայի «Իսկանդեր» հրթիռային համալիրներ՝ 300 կմ հեռահարությամբ

Հայաստան են մատակարարվել «Է» մոդիֆիկացիայի «Իսկանդեր» հրթիռային համալիրներ՝ 300 կմ հեռահարությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ:

Այդ մասին է հայտարարվել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, որի ընթացքում էլ ցուցադրվել են ձեռքբերված համակարգերը:

«Իսկանդերի» առավել հեռահար «Մ» մոդիֆիկացիայի համալիրները խոցում են թիրախները մինչև 500 կմ հեռավորության վրա, սակայն Հրթիռային տեխնոլոգիայի վերահսկման ռեժիմն արգելում է 300 կմ-ից ավել հեռահարությամբ հրթիռների արտահանումը:

Մատակարարված համալիրների քանակը չի նշվում: Ըստ «Վեդոմոստի» պարբերականի, հայկական կողմին է տրամադրվել «Իսկանդերի» մեկ դիվիզիոն:

Ըստ պարբերականի աղբյուրների, «Ռոսօբորոնէքսպորտը» որևէ առնչություն գործարքի հետ չունի. զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին:

Ընդ որում, համակարգի մատակարարումը նախատեսված չէր նաև ՌԴ-ն ու Հայաստանի 200 մլն դոլարի զենքի մատակարարման պայմանագրով, «Իսկանդերները» մատակարարվել են այլ պայմանագրով:

Ցուցադրվել են նաև հայկական բանակի այլ նորագույն ձեռքբերումներ, մասնավորապես՝ «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր, «Ինֆաունա» և Ռ325ՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---